Տարածաշրջանային

ԱՄՆ կոնգրեսը հետևողական է լինելու Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսը հետևողական է լինելու Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ԱՄՆ վարչակազմին և կոնգրեսի անդամներին կոչ են արել պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և մյուս քաղբանտարկյալներին: Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչը հնչել է ԱՄՆ կոնգրեսի «Ազատությունների նախագծի» շրջանակներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության Վաշինգտոնի թղթակիցը:

Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ 2014թ-ից սկսած Ադրբեջանի իշխանությունները լայնածավալ ճնշումներ են իրականացնում քաղաքացիական հասարակության նկատմամբ:

«Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասել է 160-ի: Նրանց մեջ են ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն և լրագրող Սեյմուր Հազին: Նրանք արդեն մի քանի տարի է բանտարկության մեջ են: Նրանցից երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ Բայրամ Մամեդովը, Գիյաս Իբրահիմով և լրագրող Աֆղան Մուխտարլին էլ ձերբակալվել են վերջերս»,- նշել է Freedom Now կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Մելինա Միլատսոն:

«Մենք ԱՄՆ կոնգրեսի կողմից կտրուկ արձագանք ուղղեցինք Ադրբեջանի կառավարությանը: Օրինակ 2017 թ-ի նոյեմբերին սենատոր Դուրբինն առաջարկեց լրագրող Մեհման Ալիևին ազատ չարձակելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և դրանից հետո լրագրողն ազատ արձակվեց: Մեզ Կոնգրեսում ավելի շատ ձայն է հարկավոր, որպեսզի օգնենք Ադրբեջանում լռեցված շատ մարդկանց»,-նշվում է Մելինա Միլատսոյի հայտարարության մեջ:

Նրա հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2012թ-ին մեկնարկած «Ազատությունների նախագիծը» Կոնգրեսի անդամներին խղճի բանտարկյալներին» օժանդակություն և հասարակական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն է տալիս:

«Բացի այդ կոնգրեսականները կարող են նրանց ազատ արձակման համար միջազգային ուշադրություն ցուցաբերել»,-հավելել է Միլատսոն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Հյուսիսային Ամերիկայի բաժանմունքի ղեկավար Մարգո Յուեն առաջարկել է Սեյմուր Հազիին և Աֆղան Մուխտարլիին ընդգրկել «Ազատությունների նախագծի» ցանկում:

Հանձնաժողովի համանախագահ Ջեյմս Մաքգովերնը հանդիպման վերջում ընդգծել է, որ իրենք ուշադիր հետևելու են, որ աշխարհի «խղճի բանտարկյալները» չմոռացվեն և չանտեսվեն:

Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ընդդիմադիրներին ձերբակալելու և մեկուսացնելու պրակտիկան բավականին տարածված է:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում:

Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվլրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում