«Սևան» ազգային պարկում նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023 թթ․ միջոցառումների ծրագրի հիմնական նպատակն է պարկի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման ռազմավարական ուղղությունների ներկայացումը, որի հիմքում ընկած է ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը՝ տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ:

«Նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու» կառուցում, Սևանա լճի առափնյա երեք տարածքների (Լճաշեն-Ծովագյուղ, Շորժա-Վարդենիս, Մարտունի-Գավառ) զբոսաշրջային զարգացման հայեցակարգի և հատակագծի մշակում, այցելուների երկու կենտրոնի ստեղծում Սևանում և Մարտունիում»,- նշված է ռազմավարության մեջ:

Պարկի գրավչության, տնտեսական ակտիվության բարձրացման, զբոսաշրջության զարգացման, հանգստի և զվարճանքի նոր օբյեկտների կառուցման համար առանձնացվել են ռազմավարական ուղղություններն ու նպատակները՝ պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծում, կառավարման պլանի մշակում, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժում, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրում, օգտահանման և խախտված հողատարածքների վերականգնման ծրագրերի մշակում, Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում սողանքային տարածքների գույքագրում, սողանքների մոնիտորինգի համակարգի մշակում և այլն:

Նախատեսվում նաև «Սևան» ազգային պարկի տարածքների պահպանության նպատակով նոր տեխնոլոգիաների ներդրում, ափամերձ գոտում այլընտրանքային էներգիայի կայանների ստեղծում:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին