Սպորտ

«Ուրարտուն» և «Շիրակը» հաղթանակներ են տարել 

1 րոպեի ընթերցում

«Ուրարտուն» և «Շիրակը» հաղթանակներ են տարել 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացան 13-րդ տուրի երկու խաղերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ա լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 72-54 հաշվով վստահ հաղթանակի հասավ «Արթիկի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էդգար Բաբայանը, ով վաստակեց 34 միավոր:

Մյուս խաղում հավասար և լարված պայքարում, ի վերջո, «Շիրակը» 75-73 հաշվով կարողացավ առավելության հասնել «Գրանդ սպորտի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց 31 միավոր վաստակած Հայկազ Գրիգորյանը:

13-րդ տուրի վերջին՝ «Ինժեներ»-ՖԻՄԱ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին Խուլ-համրերի մարզական կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում