Հարգանքի տուրք մատուցվեց Վահան Տերյանի հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրյան աշխարհի թախիծն ու սերը երգող մեծ պոետի ծննդյան օրը նշելու և հարգանքի տուրք մատուցելու համարփետրվարի 9-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էին այցելել հասարակական, քաղաքական գործիչներ, Վ․ Տերյանի անվան դպրոցի սաները և նրա գրականության երկրպագուները։

«Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանի խոսքով՝ նա հայոց այն մեծ հանճարն էր, ով փոխեց հայ գրականության և պոեզիայի ընթացքը և մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակի մեծերի վրա նույնպես։ Պատահական չէ, որ հայ գրականության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, Սևակը, Մաթևոսյանը և ուրիշները, գնահատանքի բարձր խոսքեր են հնչեցրեց նրա պոեզիայի մասին։

«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ամեն անգամ Վ․ Տերյանի շիրիմին այցելում է, որպես սրբատեղի։ «Տերյանը հասարակ գրող չէ, նա մեծ երևույթ է մեր գրականության մեջ։ Դեռևս 1930-ականներին Չարենցն ասում էր, որ Տերյանի լեզուն պետք է դառնա մեր գրական լեզուն և որ դրանից այն կողմ այլևս չի կարելի մաքրել հայոց լեզուն»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Հ․ Այվազյանը։

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ Վահան Տերյանը դարձավ ոչ միայն Գանձայի և Ջավախք աշխարհի, այլև ամբողջ Հայաստանի և հայության այցեքարտը։

Վ․ Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը նույնպես փաստեց, որ պատմական, հասարակական, քաղաքական, գրական նորամուծություններից առավել Վ․ Տերյանի ամենամեծ, լուրջ ձեռքբերումը լեզվի փոփոխությունն էր։

Վ․ Տերյանի անվան դպրոցի աշակերտներն ասմունքեցին պոետի լավագույն ստեղծագործություններից։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում