ԱՄՆ-ում երեք հայեր մեղադրվում են Հայաստանի քաղաքացիների համար ապօրինի ճանապարհով վիզաներ տրամադրելու մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է երեք հայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին, ովքեր կեղծ վիզաներ են տրամադրել Հայաստանի քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Washington Post-ը:

47-ամյա Ստելա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը Հայաստանից Նյու Յորքում մեղադրվել են 15 կետերով: Նրանց ներկայացվել են մեղադրանքներ վիզաների կեղծման, Միացյալ Նահանգների նկատմամբ խաբեբայության, ինչպես նաև անօրինական ճանապարհով հաճախորդների՝ ԱՄՆ բերելու համար: Բացի այդ, Բոյաջյանի դեմ հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և անձնական տվյալների գողության, իսկ Գրիգորյանի դեմ՝ նաև փողերի լվացման գործով:

Բոյաջյանը Հայաստանի քաղաքացիներին բերել է ԱՄՆ՝ պնդելով, թե նրանք ժողովրդական համույթների անդամներ են, հետևաբար բավարարում են P-3 վիզայի պահանջներին: P-3 վիզան թույլ է տալիս օտարերկրացիներին ժամանակավորապես մեկնել ԱՄՆ՝ ելույթ ունենալու, դասավանդելու կամ մարզելու:

Գործող սխեմայի շրջանակում՝ Բոյաջյանը ղեկավարել է ոչ կոմերցիոն մի կազմակերպություն, որը կոչվել է Big Apple Music Awards հիմնադրամ: Նա Հայաստանի քաղաքացիներից պահանջել է 3-15 հազար ԱՄՆ դոլար կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համար: Բացի այդ, կազմակերպել է լուսանկարահանումներ, որտեղ հայերը կրել են ավանդական ժողովրդական հագուստ՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք կատարողներ և ուսուցիչներ են, որպեսզի վերջիններս կարողանան անցնել ԱՄՆ վիզայի հարցազրույցները: Արդարադատության նախարարության տվյալներով՝ որոշ հայեր գերակատարել են ԱՄՆ-ում մնալու ժամկետը և անօրինական կերպով շարունակում են մնալ Միացյալ Նահանգներում:

«Ինչպես նշվում է մեղադրական եզրակացությունում, մեղադրյալները բեմադրել են խարդախության սխեման՝ վիզայի դիմորդներին հագցնելով ավանդական պարային հագուստներ և ստեղծելով կեղծ համերգային պաստառներ՝ խաբելու կառավարական ծրագրին, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես մուտք գործել ԱՄՆ որպես արտիստ»,- հայտնել է դատախազ Ռիչարդ Փ. Դոնոհյուն՝ հավելելով, որ նրանք ենթարկվելու են պատասխանատվության:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ