Լիբանանում Հայաստանի դեսպանն ու «Արմենպրես»-ի գլխավոր տնօրենն այցելել են «Ազդակ» թերթի խմբագրություն
1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն այցելելեն Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրություն: Այցի ընթացքում քննարկվել են հայկական տեղեկատվական դաշտի խնդիրները, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ միասնական միջոցառում՝ ցուցահանդես, խորհրդաժողով կազմակերպելու հնարավորությունները:
Արամ Անանյանը Բեյրութում է գտնվում «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: