Արվեստի և գիտության մոտ 100 գործիչ Գերմանիայի կանցլերին և ԱԳՆ-ին կոչ է արել արձագանքել Աֆրինի դեպքերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:

Նամակի տակ ստորագրած անձինք Գերմանիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ են արել հնարավոր ամեն ջանք գործադրել Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացվող հարձակումներին անմիջապես վերջ տալու ուղղությամբ:

«Ջանքեր գործադրեք եվրոպական արժեքների, համոզիչ և կուռ ժողովրդավարության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության համար»,-նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին ուղղված նամակում:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը:

Հայերեն English

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը