ՌԴ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել անօրինական զինված խմբերում ներգրավված ադրբեջանցու նկատմամբ
1 րոպեի ընթերցում
![ՌԴ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել անօրինական զինված խմբերում ներգրավված ադրբեջանցու նկատմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921167.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի Անար Մուրադլիի նկատմամբ, ով մեղադրվում է անօրինական զինված խմբերի անդամակցելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ՌԴ իրավապահ մարմինների հաղորդման համաձայն` ադրբեջանցին հետախուզման հայտարարումից հետո անօրինական ճանապարհով լքել է երկրի սահմանները: