Հայտարարվել է «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլը: Այս փուլում կորոշվի այն մասնակիցը, որը կստանձնի կայանի կառուցումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցույթի երկրորդ փուլի հիմնական պահանջը արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինն է։ Հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Մրցույթի երկրորդ փուլին մասնակցում են այն 10 ընկերություններն ու կոնսորցիումը, որոնք բավարարել են նախաորակավորման պահանջները։ Հիշեցնենք, որ առաջին փուլում ներկայացված 20 հայտերերից մրցութային հանձնաժողովը բավարար էր գնահատել 10-ը։ Մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները նիդեռլանդական, ամերիկյան, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող և ոլորտում հայտնի ընկերություններ են:

Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. ապրիլին, և մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը առավելագույնս 2 տարում պետք է կառուցի կայանը:

«Մասրիկ-1»-ը կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ տարածաշրջանային ամենախոշոր արևային կայանը։

Նշենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա արդեն մեկնարկել է համեմատաբար փոքր՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ 12 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, որոնք կունենան գումարային շուրջ 10 մեգավատ հզորություն: Դրանցից 3-ն արդեն գործարկվել է և սկսել էլեկտրաէներգիա մատակարարել համակարգին։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26