Սուտ, կեղծիք, լարվածություն. «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրությունը նորարարական մոտեցումներով կներկայացվի հայ թատրոնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ստեղծագործության մեջ ներկայացվում են սուտը և դրա դրսևորումները. սուտը ամուսնական կյանքում, սուտը աշխատավայրում, երբ մարդն ինքն իրեն է ստում և հավատում դրան: Ամերիկացի հայտնի դրամատուրգ Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» հանրահայտ պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը մինչ ձմռան ավարտը կհանձնվի թատերասերների դատին: Մեծահասակների համար նախատեսված դրամատիկական բեմադրությունը կցուցադրվի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի հետ:

«Թատերասերները կնստեն բեմահարթակում դրված նստարաններին, իսկ ներկայացման գործողությունները կծավալվեն բեմից ներքև, այսինքն՝ հանդիսատեսը վերևից է դիտելու բեմադրությունը: Կարծում եմ` դա բավականին անսովոր կլինի»,-ասաց Մովսեսյանը: Նա շեշտեց, որ պիեսը շատ է բեմադրվում աշխարհի տարբեր ծայրերում գործող թատրոններում:

Այն հետաքրքիր ստեղծագործություն է, նյութ՝ աշխատելու համար: Նկարագրվում են ամուսնական զույգերի բարդ ու խճճված հարաբերությունները: Երկու զույգ, որոնք մի գիշեր հանդիպում են, և առաջին հայացքից անվտանգ թվացող երեկոյի ընթացքում նրանց փոխհարաբերություններում անսպասելի զարգացումներ են տեղի ունենում: Սա պատմություն է այն մասին, թե ինչ բարակ է բոլորիս կյանքում իրականության և հորինված աշխարհի միջև սահմանը և արժե՞, արդյոք, հրաժարվել երևակայականից և ապրել առօրյա կյանքով:

Ռեժիսորի խոսքով` հանդիսատեսի և ներկայացման միջև երկխոսությունն անմիջականորեն պայմանավորված է թեմայով: Նա կարծում է, որ մեզանից յուրաքանչյուրն օրվա ընթացքում հաճախ է բախվում այն խնդիրներին, որոնք ունեն ներկայացման գործող անձինք: Դիտելով այն` գուցե զուգահեռներ անցկացնեն իրենց և պիեսի հերոսների կյանքի միջև:

«Երբ գնում ես կրկես և շատ մոտիկից հետևում կրկեսային արենայում գործողություններ իրականացնող գիշատիչ կենդանիներին` վագրեր, առյուծներ, արջեր, մտածում ես, որ լավ է դրանցից հեռու նստելը: Այս ներկայացման ընթացքում հանդիսատեսը հայտնվելու է նման իրավիճակում, քանի որ գործող հերոսները ընթացքում վերածվում են վտանգավոր գիշատիչների»,-ընդգծեց Մովսեսյանը:

Դերասանական կազմում ընդգրկվել են Տաթևիկ Մելքոնյանը, Միկա Վաթինյանը, Լիանա Նիկողոսյանը և Ներսես Ավետիսյանը: Նրանցից երեքը փորձառու են, իսկ Ներսեսը խոստովանել է, որ սա առաջին լուրջ դրամատիկ ներկայացումն է, որում ներգրավվել է:

Բեմադրության նախաձեռնությունը պատկանում է ռեժիսորին և դերասաններին: «Երբ աշխատում էինք «Խոսիր ինձ հետ» ներկայացման վրա, որը կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին է, ցանկացանք ավելի խորը ներկայացնել այդ հոգեբանական դրաման ու զրույցներից մեկի ընթացքում հիշեցինք այս պիեսը: Այն լարվածության մեջ է պահում քեզ և անհամբերությամբ ցանկանում ես իմանալ, թե ինչ է լինելու վերջում»,-եզրափակեց Սամսոն Մովսեսյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով