Սպորտ

Ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից. Լևոն Ջուլֆալակյան

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից. Լևոն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել է առաջիկա առաջնության մասին:

«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո, Ծաղկաձորում՝ կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը՝ Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանի խոսքերը մեջ է բերում ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Խոսելով փոփոխված կանոնների մասին՝ օլիմպիական չեմպիոնը փաստել է. «Միանշանակ շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձևը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլև մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարևոր էր»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում