Քաղաքականություն

Կառավարությունն անհետաձգելի համարեց «Քաղաքացիական ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն անհետաձգելի համարեց «Քաղաքացիական ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 25-ի նիստում:

Վերը նշված փաթեթը հավանության էր արժանացել գործադիրի հունվարի 18-ի նիստում, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Փաթեթի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, քաղաքացիական ծառայության համակարգը ապակենտրոնացվելու է:

Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում