Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ
1 րոպեի ընթերցում
![Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920212.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Թուրքիայի զինված ուժերըհունվարի 20-իցՍիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ: