Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները զինվորական ծառայության տարկետում ստացան

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները զինվորական ծառայության տարկետում ստացան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը երկարաձգեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի շարք անդամների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տարկետման իրավունքից կօգտվեն Անդրեյ Կոնստանտինովը, Արկադի Սուրուջյանը, Արտյոմ Տավակալյանը, Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Մհեր Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Ռաֆիկ Ուզունյանը, Սերգեյ Պոլուխինինը, Նիկիտա Զախարովը և Ռիչարդ Էլմոյանը:

Բասկետբոլիստները հաշվառված են Կենտրոնի և Հանրապետական տարածքային զինվորական կոմիսարիատներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում