Իրանի առաջնորդի խորհրդականն առաջարկել Է հակաամերիկյան դաշինք ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Իրանի առաջնորդի խորհրդականն առաջարկել Է հակաամերիկյան դաշինք ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920059.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին առաջարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ դաշինք ստեղծել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարածաշրջանում դիմակայելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է Fars գործակալությունը:
«Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի նախկին հրամանատարը Վաշինգտոնին մեղադրել Է «Իրանին վախեցնելու փորձերի մեջ՝ հետապնդելով իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական նպատակները»:
«Իրանին հարկավոր Է ստեղծել տարածաշրջանային կոալիցիա, որը կներառեր նաեւ Ռուսաստանը, Սիրիան, Պակիստանը եւ Իրաքը՝ ամերիկյան դաշինքին դիմակայելու համար»,- հայտարարել Է գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: