Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն կրթության ոլորտում 2018 թվականին կառուցվածքային, կառավարչական և մի շարք այլ փոփոխություններ են իրականացվելու։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

«Բարձրագույն կրթության առաջիկա մարտահրավերներից է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նոր ակտերի ընդունումը: Նախատեսվում է իրականացնել բարձրագույն կրթության բարեփոխումներ` մասնավորապես կառուցվածքային, կառավարչական, ֆինանսավորման, ընդունելության, դասավանդման և բովանդակության որակի, կրթություն-գիտություն և տնտեսություն կապի, կրթության միջազգայնացման և այլնի ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։

Բուհերի ֆինանսական կառավարման գործառույթները գիտական խորհրդից անցնելու են կառավարման խորհրդի, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգն ավելի է կատարելագործվելու և գործարկվելու է՝ բուհական և ազգային մակարդակներում։ Այսուհետ լինելու է պաշտոնական տեղեկատվության տրամադրում (վիճակագրություն, հաշվետվություն, այդ թվում գործունեության հիմնական ցուցանիշներ և այլն)՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների համակարգի կառավարման և մշտադիտարկման մասին։

Բարձրագույն կրթության ֆինանսավորման և ընդունելության բարեփոխումների համար պետք է իրականացնել բուհերի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիա, մասնավորապես վարձերով պայմանավորված մասնաբաժնի կրճատում։

«Բուհերի ֆինանսավորման կայունացման նպատակով անձեռնմխելի ֆոնդեր պետք է ձևավորվեն։ Պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման սկզբունքները ենթակա են վերանայման և անհրաժեշտ է փոփոխում՝ ներդնելով բազային, կրթաթոշակային և մրցակցային (առաջադիմություն, կարիքավորություն, գերակա մասնագիտություններ) ֆինանսավորման մեխանիզմներ՝ հիմնված արդյունավետության ցուցանիշների վրա:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցմամբ, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից, նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման և ապահովման, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում