Տարածաշրջանային

Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն Վրաստանում են

1 րոպեի ընթերցում

Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն Վրաստանում են
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել Է, որ Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն հասցվել են Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Էր տվել նշված համալիրների մատակարարմանը Վրաստանին:

«Javelin համակարգի ձեռքբերման առաջին փուլը հաջողությամբ Է ավարտվել: Համակարգը տեղավորված Է Վրաստանում, անվտանգ վայրում»,-ասել Է Իզորիան լրագրողներին ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիի հետ կայացած հանդիպումից հետո: Նախարարի խոսքով՝ շուտով վրացի զինվորականները կանցնեն համակարգի օգտագործման կանոնների ուսումնասիրման հատուկ դասընթաց:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Մոսկվայում հայտարարել են, որ ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրների պլանավորվող մատակարարկումը Վրաստանին կարող Է Թբիլիսիին նոր վտանգավոր արկածախնդրությունների դրդել տարածաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում