Գիտնականները քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականներն ստեղծել են նոր ախտորոշիչ թեստ, որը քաղցկեղային հիվանդությունների առավել տարածված տասը տեսակներից ութը հայտնաբերում Է ամենավաղ փուլերում: Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աշխատության հեղինակներից մեկը՝ Մելբուռնի Ուոլթերի եւ Էլիզա Հոլի ինստիտուտի (WEHI) աշխատակից բժշկական գիտությունների պրոֆեսոր Փիթեր Գիբսը, որն այդ իրադարձությունը համարել Է «իսկական բեկում»:

Բժիշկներն արդեն անցկացրել են արյան անալիզով ախտորոշման նոր մեթոդի կլինիկական հետազոտություններ. դրանց մասնակիցներ են դարձել հազարից ավելի մարդիկ, որոնց մոտ ավելի վաղ անցկացված այլ հետազոտությունների օգնությամբ քաղցկեղ Էր հայտնաբերվել վաղ փուլում: Հեղուկային բիոպսիայի՝ մշակված տեխնոլոգիայի կիրառումը, որն ստացել Է CancerSEEK անվանումը, թույլ Է տվել հաստատել թոքերի եւ աղիների քաղցկեղով հիվանդանալու դեպքերի մոտավորապես 60 տոկոսը, ենթաստամոքսային գեղձի եւ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի ավելի քան 70 տոկոսը, լյարդի եւ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու դեպքերի 95 տոկոսը:

CancerSEEK-ի գլխավոր արժանիքներից մեկը կեղծ դրական արդյունքների գործնականում լրիվ բացակայությունն Է, ինչը, ավստրալացի ուռուցքաբանի խոսքով, «թույլ Է տալիս խուսափել այն սխալներից, որոնք հոգեբանական ուժեղ ճնշում են գործում մարդկանց վրա եւ հանգեցնում լրացուցիչ թանկարժեք ախտորոշիչ ընթացակարգերի»: Հետազոտողները փորձարկումներ են անցկացրել 800 առողջ կամավորների վրա, եւ սխալ դրական արդյունքները 1 տոկոսից պակաս են կազմել: Գիբսը հայտնել Է, որ նոր տեխնոլոգիայի փորձարկումները կշարունակվեն, բայց նա այն կարծիքին Է, որ արդեն «մեկ-երկու տարի անց» այն կսկսեն օգտագործել բուժող բժիշկները: Նախնական կարգով արյան նման անալիզի արժեքը գնահատվում Է մոտավորապես 500 դոլար:

Գիտնականների միջազգային խմբի աշխատանքի մասին տեղեկատվությունը հրապարակված Է Science հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա