Հասարակական

Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա տարիների աշխատանքի արդյունք է։ «Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ այսպիսով կատարվում է ԵՄ-ի հետ կրթության նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։

«Ուսանողն, ըստ էության, ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրավորել իր ուսման գործընթացը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ օրենքը բաց պլատֆորմ է ստեղծում և շատ ճկուն է։

Մկրտչյանի խոսքով՝ 3 տարի ժամանակ ունենք մեր համալսարանների կառուցվածքները ճշտելու և ուսումնական գործընթացն ամբողջությամբ նոր հիմունքներով կազմակերպելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում