Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում