Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Նախագահը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, ևս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության դերն ու առաքելությունը և առաջարկել բաց ու անկաշկանդ մթնոլորտում խոսել Հայաստանի և նրա ապագայի մասին հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում`ակնկալելով լսել մտավորականների տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև մտահոգություններն ու գնահատականները երկրի իրականության վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումներն ու քննարկումները, խոսել Հայաստանի ապագայի իրենց պատկերացումների, հասարակությանն այսօր մտահոգող խնդիրների, այդ թվում՝ երիտասարդների կրթության, պետության քաղաքացի դաստիարակելու գործում մշակույթի մեծ դերի, հայոց լեզվի անաղարտության պահպանման և մի շարք այլ խնդիրների մասին:

Նախագահը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով ու պատերազմի բովով անցած անձ և քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի Հանրապետության հաջորդ նախագահը:

Ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան