Եվրամիությունը լուրջ կասկածներ ունի ադրբեջանցի լրագրողի նկատմամբ կայացված դատավճռի հարցում
1 րոպեի ընթերցում
![Եվրամիությունը լուրջ կասկածներ ունի ադրբեջանցի լրագրողի նկատմամբ կայացված դատավճռի հարցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918900.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին վեց տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը լուրջ հարցերի տեղիք Է տալիս Ադրբեջանում հիմնական իրավունքների, այդ թվում՝ կարծքների արտահայտման ու ԶԼՄ-ների ազատության, հարգման պատշաճ իրավական ընթացակարգի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
«Վրաստանում Մուխթարլըի ենթադրյալ առեւանգումը, որն ուղեկցվել Է նրա ձերբակալմամբ եւ Ադրբեջանում դատական հետապնդմամբ, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն Է պահանջում»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ, որը հունվարի 14-ի երեկոյան տարածվել Է Բրյուսելում:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «հիմնական իրավունքների իրագործման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը պետք Է շտապ կարգով քննվեն Ադրբեջանի կողմից, ինչին պետք Է հաջորդի համապատասխան բոլոր անձանց ազատումը՝ նրա միջազգային պարտավորությունների համաձայն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: