Հնագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ Հայաստանում կկազմակերպի ամառային դպրոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ ընթացիկ տարում Հայաստանում կկազմակերպի ամառային դպրոց: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Ամառային դպրոցի շրջանակում ԱՄՆ-ի տարբեր համալսարանների ասպիրանտուրայի, մագիստրատուրայի ուսանողները, Հայաստանի ուսանողների հետ կմասնակցեն «Մասիսի բլուր» հնավայրի աշխատանքներին: Դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Խոսում ենք Հայաստանը տարածաշրջանում գիտական կենտրոն դարձնելու մասին: Տարածաշրջանում գիտական կենտրոն դառնում են կոնկրետ գործողություններով, ինչը արվում է»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ընթացիկ տարում շարունակելու է Հյուսի-Հարավ ճանապարհի հարևանությամբ գտնվող հուշարձանների պեղումները: Նրա խոսքով, Մաստարայի հարևանությամբ մի քանի օբյեկտներ են պեղել, մասնավորապես վաղ բրոնզեդարյա բնակատեղի, որի տարածքն անտիկ շրջանում օգտագործվել է որպես գերեզմանոց:

Ընթացիկ տարում ֆրանսիացի և իսրայելցի հնագետների հետ ուսումնասիրելու են Հայաստանում հայտնաբերված, քարտեզագրված «Անապատի օդապարուկներ» անվանումը ստացած հուշարձանները:

«Մինչ ֆրանսիացի կոլեգիաների հետ աշխատելը, պատկերացում չունեինք, որ Հայաստանում այսպիսի բան կա: Սկսել ենք պեղումները մշակութային և ժամանակագրական պատկանելության հարցերը հստակեցնելու համար, հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք»,-ասաց նա:

Հուշարձանները փաստագրվել են, գիտականորեն` նկարագրվել:

Հայերեն English

Շիրակի մարզի թիվ 30 ընտրատարածքում ընտրություններն անցնում են բնականոն հունով

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից Լոռու մարզում ընտրակաշառք տալու դեպքերի բացահայտման մասին

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում