Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

2 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՀՀ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին քվեարկել է Տաշիրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նարեկ Կարապետյանը նշել է, որ քվեարկել է հանուն մեծ փոփոխության և վերակառուցվող Հայաստանի։

«Հանուն Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով և ոչ թե իրար վատություն անելով, իրար հետ կռվելով, հակադրվելով։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը, և մեր երկիրը դարձնենք լուրջ զարգացող, նաև այնպիսի ուժեղ երկիր, որ վաղը, մյուս օրը մեր սերունդներն էլ ավելի ուժեղացնեն և ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն»,-ասել է Կարապետյանը՝ հորդորելով ընտրողներին գնալ քվեարկության։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։

Քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում