Մշակույթ

«Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակը առաջադրվել է PEN America մրցանակի

1 րոպեի ընթերցում

«Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակը առաջադրվել է PEN America մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հունվարի 5-ին տեղի ունեցավ ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչութան կողմից լույս ընծայված Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, որն առաջադրվել է PEN America-ի մրցանակի «Լավագույն թարգմանություն» անվանակարգում՝ ամենալավ տասը այլ թարգմանությունների շարքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախկինում «Շշուկների մատյանի» իսպաներեն և գերմաներեն տարբերակները եղել են «Տարվա լավագույն թարգմանություն» անվանակարգի հինգ թեկնածուների շարքում, իսկ 2013-2015թթ. ընթացքում Ռումինիայի, Իսրայելի և Հայաստանի գրողների միությունների կողմից գիրքն առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում