Հասարակական

Ջրաշենի դպրոցի տարածքում նռնակը հայտնաբերել են դպրոցականները

1 րոպեի ընթերցում

Ջրաշենի դպրոցի տարածքում նռնակը հայտնաբերել են դպրոցականները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի տնօրեն Վաչագան Մխիթարյանը մանրամասներ հաղորդեց հունվարի 9-ին գյուղի դպրոցի տարածքում հայտնաբերված նռնակի մասին: Նրա խոսքով ` դպրոցի տարածքում նռնակը հայտնաբերել են 5-րդ դասարանի աշակերտները և անմիջապես հայտնել օրվա հերթապահին, ով զանգահարել է փրկարարական ծառայություն և ոստիկանություն:

« Նռնակը հայտնաբերվել է դպրոցի մասնաշենքից բավականին հեռու, և դպրոցի տարհանման կարիք չի եղել: Ներկայումս փրկարարները տարածքը արգելափակել են և սպասում են սակրավորական խմբին»,- նշեց դպրոցի տնօրենը:

Ըստ Մխիթարյանի` նռնակի վնաս հասցնելու շառավիղը 25 մետր է:

Ավելի վաղ, ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանի մոտ հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում