ԵՄ-ն Իրանի ԱԳ նախարարին հրավիրելու Է քննարկել երկրի իրադրությունը
2 րոպեի ընթերցում
![ԵՄ-ն Իրանի ԱԳ նախարարին հրավիրելու Է քննարկել երկրի իրադրությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918127.jpg)
«Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մենք որոշել ենք Իրանի արտաքին գործերի նախարարին հրավիրել գալիք շաբաթ, եթե հնարավոր լինի»,-ասել Է դիվանագետը ZDF գերմանական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել Է, որ ԵՄ-ն «պաշտպանում Է ցույցերի ազատությունը, պետությունը նույնպես պետք Է այն պաշտպանի»:
Դրա հետ մեկտեղ Գաբրիելն ընդգծել Է, որ Բեռլինը չի հետեւելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին:
Գաբրիելի խոսքով՝ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:
ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված Էր Իրանի իրադրությանը, հայտարարել Է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Նա նշել Է, որ «Իրանում փոփոխությունները պետք Է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: