Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայում հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև լեռնային շրջաններում ձնածածկութը բացակայում է: Նույնիսկ այն հատվածներում, որոնք ծովի մակերևույթից 2400 մ բարձր են, Ղուկասյանում, Աշոցքում և այլն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` Իջևանում, Բագրատաշենում` +17…+18-ի:

«Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում, մայրաքաղաքում` +12…+14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Քանի որ ամպելու է, ապա հունվարի 1-ին գիշերային ջերմաստիճանը թռիչքաձև կբարձրանա: Եթե Արարատյան դաշտում գիշերը նկատվում էր -2…-4, ապա արդեն հունվարի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կդառնա դրական` +4…+6 աստիճան: Առաջիկա օրերին ցերեկային ժամերին կրկին կպահպանվի +12…+14 աստիճանը:

Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում: Հունվարի 10-ը ներառյալ այս ամբողջ անոմալ ջերմային ֆոնը պահպանվելու է:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի