Իրանում առնվազն 75 մարդ Է տուժել երկրաշարժից
1 րոպեի ընթերցում
![Իրանում առնվազն 75 մարդ Է տուժել երկրաշարժից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917690.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 75 մարդ Է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 27-ի գիշերը Թեհրանից ոչ հեռու գտնվող Ալբորզի նահանգում:
«Այդ երկրաշարժի հետեւանքով 75 տուժածներից 53-ին բուժօգնություն Է ցուցաբերվել տեղում»,-հայտնել Է Ալբորզի նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը, նշելով, որ 22 մարդ գտնվում են բուժհաստատություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: