Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա
1 րոպեի ընթերցում
![Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917464.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սումգայիթի շրջանի բնակիչ, 1983 թ-ին ծնված Գուլիև Վիդադի Իսմաըիլօղլուն դեկտեմբերի 24-ին ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա և ահաբեկել դեսպանատան աշխատակիցներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական sputnik.az –ը:
Դեսպանատան ահաբեկված աշխատակիցները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը վնասազերծել է Գուլիև Վիդադի Իսմայիլօղլուին և պարզվել է, որ նրա ձեռքի ատրճանակը խաղալիք է, և Գուլիևը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Ոստիկանների հարցին, թե ինչու է Սումգայիթի քաղաքացին թիրախավորել հենց ամերիկյան դեսպանատունը, Գուլիևը չի կարողացել պատասխանել: