Մշակույթ

Օպերային թատրոնի 85-ամյակի կապակցությամբ հոբելյանական ձայնասկավառակ է թողարկվել

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնի 85-ամյակի կապակցությամբ հոբելյանական ձայնասկավառակ է թողարկվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակին ՀՀ մշակույթի նախարարության պատվերով յոթ ձայնասկավառակից բաղկացած հավաքածու է լույս տեսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքածուում ներառված են անվանի երգահան Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի առաջին և երկրորդ մասերը, տենորներ Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, բաս Նար Հովհաննիսյանի, մեցցո-սոպրանոներ Զարուհի Դոլուխանյանի և Գոհար Գալաչյանի կատարումները:

Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մենք օգտվել ենք Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանից, ինչի համար շնորհակալ ենք ռադիոյի ղեկավարությանը: Հավաքածուն 500 օրինակով առաքվել է միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների: Սա մեր մշակույթը հանրահռչակելու քայլերից մեկն է»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` հեռանկարում նմանատիպ շարքեր կլինեն և’ տեսագրությունների, և’ ձայնագրություններ տեսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում