Ստամբուլից Ադրբեջան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլից Ադրբեջան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917398.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլից Ադրբեջան ուղևորվող ավտոբուսը Կարսում վթարի է ենթարկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Թուրք-ադրբեջանական սահմանին գտվող Կարսում տեղի ունեցած վթարի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք տեղափոխվել են Կարսի և Սարիղամիշի հիվանդանոցներ: