Այս տարվա մթերումների 10 տոկոսի դիմաց վերամշակողները դեռևս ունեն պարտքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչ այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները: Սրանց մասով գյուղացիները ունեն պայմանագրեր տարաժամկետ վճարման մասին, այսինքն` գումարների մի մասը ստացել են, մնացածն էլ թողնվել է հետոյին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց փոխնախարարը:

Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած մթերման պարտքերին` Ռոբերտ Մակարյանը նշեց, որ 2015 թվականից առկա է «Վինար» ընկերության պարտքը: Նա հավելեց, որ գյուղացիների հետ կատարվել է պարտքի չափի ճշգրտում, ներկայում այն կազմում է 34 միլիոն դրամ: «Հույս ունենք, որ առաջիկա օրերին այդ խնդիրը ևս կլուծվի»,-ասաց փոխնախարարը:

Մակարյանը շեշտեց, որ գյուղացիներին այս տարի հորդորել են պարտքով չտալ իրենց արտադրանքը, որովհետև խաղողի պահանջարկը մեծ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են պարտքով աշխատել: «Վերջին մի քանի տարիների պարտքերի հետ կապված վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում կրկնվում են այն կազմակերպությունները, որոնք պարտքով են վերցնում, գյուղացիներն էլ հանձնում են: Այսինքն` սա երկուստեք բնավորության գիծ է դարձել: Եթե 1-2 տարի խաբել են, արդեն մյուս տարի, կարծում եմ, գյուղացին չպետք է հանձնի իր մթերման ենթակա հումքը»,-ասաց Ռոբերտ Մակարյանը: Նա ընկերությունների անուններ չնշեց` ասելով, որ վերամշակողները վճարման գրաֆիկը ներկայացրել են, եթե խախտումներ լինեն, այդ ժամանակ կասեն, սակայն հավելեց, որ անբարեխիղճ ընկերությունները 3-4-ն են:

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ