ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները «վստահ են ռազմավարական գործընկերության զարգացման» հարցում
1 րոպեի ընթերցում
![ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները «վստահ են ռազմավարական գործընկերության զարգացման» հարցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917335.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վալդիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են անցկացրել դեկտեմբերի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ զրույցը կայացել Է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:
«Պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին, որ երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերությունն այսուհետեւ Էլ կզարգանա»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշվում Է, որ Պուտինը Ալիեւին շնորհավորել Է նրա ծննդյան օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: