Երևանի քաղաքապետարանում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն, ով գնումներ կատարեց ցուցահանդեսին ներկայացված տեսականուց։

Արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսը կտևի երկու օր՝ դեկտեմբերի 22-23-ը։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հաստատվելուց հետո սիրիահայերի հետ կազմակերպվում է 21-րդ ցուցահանդեսը։

«21 ցուցահանդեսից 4-ը կազմակերպվել է 2017 թվականի ընթացքում։ Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցներն իրենց շատ ապահով և հանգիստ են զգում ու կարողանում են ստեղծագործել։ Ձեռքի աշխատանքը նաև մտքի աշխատանք է, տաղանդ է, որ նրանք կարողանում են այդքան հաճելի ձևով արտահայտել։ Այստեղ ցուցադրված են մեր վարպետների ձեռագործ աշխատանքները՝ ասեղնագործություն, արծաթագործություն, ոսկերչություն, ինչպես նաև հրուշակագործություն։ Սիրիահայերը շատ համեղ խմորեղեն են պատրաստում, ուտեստների հետաքրքիր տեսականի են ներկայացնում»,- նշեց նախարարը։

Նա խորհուրդ տվեց բոլորին գնումներ կատարել սիրիահայերից, քանի որ իրենց ներկայացրած ապրանքները որակյալ, համեղ և ճաշակով են։

Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ նա ևս միշտ գնումներ կատարում է բոլոր ցուցահանդեսներից, որովհետև իրենց համեմունքները, թխվածքաբլիթները և ինչպես ինքն է նշում՝ հատկապես իշլի քյուֆթան, շատ համեղ են։ Սիրիահայ արծաթագործների պատրաստած արծաթե մատանիներ նախարարը նույնպես ձեռք է բերում նմանատիպ ցուցահանդես-տոնավաճառներից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառի մասնակից Վանի Արաբյանը ներկայացրեց իր պատրաստած հրուշակեղենը՝ ասելով, որ արդեն մոտ 2,5 տարի ապրում է Հայաստանում։

«Տանը քաղցրավենիք եմ պատրաստում և վաճառում։ Արդեն 1,5-2 տարի է, ինչ մասնակցում եմ տարբեր ցուցահանդեսների։ Պատրաստում եմ փախլավա, բրիոշ, որը շոկոլադի համ ունի, փախլավայի խմորով գաթա, սիրիական տարբեր անուշեղեն։ Սիրիայում նույնպես պատրաստել եմ քաղցրավենիք, պատվերներ եմ միշտ ստացել»,- նշեց Վանի Արաբյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից։

Հայերեն

Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Ծառուկյանից կբռնագանձվեն նաև գույքեր

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք. ՀՀ փոխվարչապետը ԵՄ արտահանումների մասին

Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը

TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս. Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին

ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո