Մարզային

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ երթեւեկելի են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ երթեւեկելի են

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ի գիշերվա եւ առավոտվա ժամերին Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ գրանցված տեղումները ձյան տեսքով չեն եղել, ինչի արդյունքում էլ ճանապարհները բոլոր ուղղություններում եղել են բաց եւ երթեւեկելի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզում գրանցված տաք եղանակների ազդեցությամբ ճանապարհները բոլոր ուղղություններում զերծ են մնում ձնածածկույթից եւ մերկասառույցից:

«Ճանապարհների ձմեռային սպասարկման համար առայժմ ճանապարհաշինարարները դժվարությունների առաջ չեն կանգնում, քանի որ եղանակային պայմանները դեկտեմբեր ամսվա համար չափազանց իդեալական են: Եվ այս իրավիճակը հնարավորություն է տալիս սպասարկող կառույցներին՝ միջոցներ խնայելու ավելի աննպատակահարմար օրերի համար»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում