Պաշտոնական

«ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս»-ի հետ ստորագրվել է քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ հուշագիր

1 րոպեի ընթերցում

«ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս»-ի հետ ստորագրվել է քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն:

Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների, ներառյալ՝ սոցիալական և համայնքային ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի տարածքում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում