ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 34 պատգամավոր:

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իր ձերբակալման որոշումը, ինչն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ: Նախագիծը հստակ սահմանում է, թե ինչ ժամկետներում անձը կարող է վիճարկել իր ձերբակալման որոշումը, և դատարանը ինչ ժամկետներում է այդ հարցը քննարկելու: Սահմանվել է, որ ձերբակալված անձը իր ձերբակալման որոշումը կարող է բողոքարկել 60 ժամվա ընթացքում, իսկ դատարանը հարցը պետք է քննարկի 5-օրյա ժամկետում:

Եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ: Եթե ձերբակալման որոշման բողոքարկմանը զուգահեռ վարույթն ընդունող մարմինը բերում է կալանավորման միջնորդություն, ապա դատարանը այդ հարցերը պետք է միաժամանակ քննարկի և իրավական գնահատական տա:

Հայերեն

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում