Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում է
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916758.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Չավուշօղլուն կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են եռակողմ համագործակցությանը, տրանսպորտի, էներգետիկայի, մաքսակետերի և այլ ոլորտներում տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան: