Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները մրցանակներով են վերադարձել Վրաստանում կազմակերպված մրցաշարից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության Քութաիս քաղաքում վերջերս անցկացվեց բռնցքամարտի կրտսեր եւ ավագ տարիքի դպրոցականների միջազգային մրցաշար, որին մասնակցեց նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Մարատ Կարոյանը, միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերի հավաքական թիմեր, Գեղարքունիքի մարզի հավաքականը ներկայացել է Գավառի մարզային եւ Ճամբարակի քաղաքային մարզադպրոցի բռնցքամարտիկներով՝ 26 կգ քաշային Միսաք Հարությունյան, 48 կգ քաշային Նաիրի Նազարյան, 36 կգ քաշային Սուրեն Սարգսյան, 30 կգ քաշային Վեհմիհր Մարտիրոսյան, 50 կգ քաշային Դավիթ Քեշիշյան, 70 կգ քաշային Խորեն Մուրադյան: Իրենց քաշային կարգերում մրցանակային առաջին տեղեր գրավեցին Միսակ Հարությունյանը, Նաիրի Նազարյանը, Սուրեն Սարգսյանը, Դավիթ Քեշիշյանը, Վեհմիհր Մարտիրոսյանը, իսկ Խորեն Մուրադյանը գրավեց երկրորդ տեղը: Մրցանակակիրները պարգևատրվեցին Քութաիսի քաղաքապետարանի հավաստագրերով եւ հուշամեդալներով: Քութաիսի քաղաքապետարանի շնորհակալագրին արժանացավ Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ով հովանավորել էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի ելույթները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ