Մշակույթ

Սայաթ Նովայի թանգարանը նախատեսված է բացել հաջորդ տարի

1 րոպեի ընթերցում

Սայաթ Նովայի թանգարանը նախատեսված է բացել հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սայաթ Նովայի թանգարանը ծրագրված է բացել 2018-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«2018-ին ծրագրված է Սայաթ Նովայի թանգարան բացել Հաղպատում: Մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք Սերգեյ Առաքելյանի հետ, ով ունի և կտրամադրի Սայաթ Նովային վերաբերող նյութեր»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ Սերգեյ Առաքելյանն ունի Սայաթ Նովային վերաբերվող 2500 փաստ, ինչպես նաև Շիրվանզադեի, Թումանյանի ձեռագրերից՝ Սայաթ Նովային մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում