Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները: Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է 6 արհեստանոց` հագեցած ուսուցողական բոլոր սարքավորումներով, առկա են տեխնոլոգիայի 6 լսարան, սպորտային դահլիճ, համակարգչային սենյակ, հանրակրթական դասընթացների սենյակներ, լաբորատորիաներ և գրադարան: Նշվել է, որ ԱՀ բոլոր շրջանների և ՀՀ մարզերի ավելի քան 50 աշակերտի տարեկան տրվում է կացարանի հնարավորություն` կառավարության աջակցությամբ:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Կարեն Կարապետյանին ներկայացվել են համալսարանի գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև բուհի գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները: Համալսարանն ունի 3 ֆակուլտետ, 8 ամբիոն, որտեղ ուսում են ստանում բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա ուսուցման համակարգի ուսանողներ:

ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան