Մշակույթ

Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77-րդ տարում մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Ֆելիքս Մելոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»,- նշեց Միլիտոնյանը:

Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Երևանում: Գրողների միության անդամ է 1977թ: Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել էԵրևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտիպատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել էԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանումորպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է«Գրական թերթի»քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն է։

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում