ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Այստեղ նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ տարբեր արտադրամասեր»,- գրել է նա։