Ավարտվեց և ամփոփվեց Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարն այս տարի անցկացվեց Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,«Global Europe» ընկերության կողմից կազմակերպված այս միջոցառմանն իր գործուն մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Համաժողովը մեկնարկեց դեկտեմբերի 12-ին:

20 երկրից ժամանած 100 մասնագետ-ներկայացուցիչներ 3 օր շարունակ անդրադարձան սպեկտրի կառավարման բոլոր ասպեկտներին: Ամփոփվեցին վերջին տարիներին ռադիոհաճախականությունների ոլորտի զարգացումները, ուրվագծվեցին ցանցային տեխնոլոգիաների զարգացման առաջիկա ուղղությունները, սպեկտրի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու կատարելագործումն առանց սպեկտրի արդյունավետ կառավարման, ռադիոհաճախականությունների բազմակի կամ համատեղ օգտագործման, անհնար է, որովհետև, ինչպես համաժողովում բազմիցս շեշտվեց, «ռադիոհաճախականությունները չվերականգնվող ռեսուրսներ են»:

Որպես համագումարի քննարկումների շարունակություն և արդյունք` համապատասխան մասնագետների կողմից մոտ ապագայում կկազմվի փաստաթուղթ, որը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ-պետությունների համար կունենա ոչ թե պարտադրողական, այլ ուղղորդող բնույթ: Ավելին, այն հեռահաղորդակցության ոլորտը սպասարկող օպերատորներին, սարքեր արտադրող ընկերություններին կօգնի նաև ճիշտ կողմնորոշվել իրենց տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հարցում: Փաստաթուղթը կարտացոլի ԱՊՀ տարածաշրջանում սպեկտրի կառավարման միասնական մոտեցում: Հայաստանում նմանատիպ մասշտաբային միջոցառման անցկացումը ոչ միայն չափազանց պատասխանատու էր, այլև օգտակար: Մեր երկիրը, ունենալով զարգացած հեռահաղորդակցության ոլորտ և կապի հասանելիության բարձր ցուցանիշներ, խնդիր ունի կարգավորելու սպեկտրի կառավարման մոտեցումները հարևան պետությունների հետ և կիրառելու միասնական, բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքականություն:

Համաժողովին հաջորդեց «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային երկօրյա սեմինարը: Այն անցավ ռեգլամենտի պրակտիկ օգտագործման և մասնագիտական այլ հարցերի շուրջ զեկույցներ ներկայացնելու և քննարկելու ձևաչափով:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան