Պաշտոնական

Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայում դեկտեմբերի 15-ին կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև միջպետական ինովացիոն ծրագրի շուրջ համագործակցությանը, բնական գազը, որպես տրանսպորտային վառելանյութ օգտագործման զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում