Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն մի շարք ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունաստանը կսերտացնեն համագործակցությունը մշակույթի, սպորտի, կրոնի եւ այլ ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքում ապրող մեր հայ եւ հույն համայնքներն ակտիվորեն համագործակցում են: Դարավոր պատմություն ունի նաեւ հայ եւ հույն եկեղեցիների համագործակցությունը: «Մենք այս հուշագրով մեր համայնքներին հորդորում ենք առավել սերտացնել համագործակցությունը սփյուռքում: Հուշագրի շրջանակում մենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հունաստանում, ե՛ւ սփյուռքում իրականացնելու ենք կրթական, մշակութային , կրոնական, մարզական տարբեր միջոցառումներ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի խոսքով` քրիտոնեությունը, ցեղասպանությունը, պատմությունը, ավանդույթները, քաղաքակրթությունը կապում են երկու ժողովուրդներին` հայերին եւ հույներին: «Մեծ պատիվ է այս իրադարձությունը իմ կյանքում: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը, Կիպրոսը եւ Հունաստանը համատեղ պետք է համագործակցեն սփյուռքի հարցերի շուրջ: Հարգելով միջազգային իրավունքը՝ մենք պետք է միասին լուծումներ գտնենք, որոնք կբերեն խաղաղության եւ հաջողության»,-ասաց Քուիքը:

Հայերեն English

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ

Լեհաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուբեն Ռուբինյանն աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահն է

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է խախտումներ

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին

Մոլդովայի վարչապետը հայտարարել է քաղաքացիների կենսակերպը բարելավելու և տնտեսության շարժիչները վերագործարկելու անհրաժեշտության մասին. Moldpres