Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Լատվիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:

Դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լատվիայի խորհրդարանի եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ Լոլիտա Չիգանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից,ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու քաղաքական երկխոսությունը ԵՄ երկրների հետ: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշել է, որ փաստաթուղթն ուղենշում է ՀՀ-ԵՄ փոխգործակցության նշանակալի զարգացումներն ու քայլերը՝ հավաստելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարության զարգացման ուղիով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Լատվիան սեղմ ժամկետում կվավերացնի համաձայնագիրը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է հայկական կողմի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ հավելել. «Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային հարթակներում խորհրդարանականների փոխգործակցությանը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում ենք լատվիական կողմի հավասարակշռված դիրքորոշումը, որը չի հակասի Մինսկի խմբի եւ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը»:

Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հայերեն Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին