Պաշտոնական

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված  նախարարական կոնֆերանսին

2 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված  նախարարական կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-14-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոնֆերանսի նպատակն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, նպաստել լավ և արդյունավետ կառավարմանը, ավելի լավ հանրային ծառայությունների միջոցով մրցունակ եւ գործարար միջավայրի ստեղծմանը եւ գործնականում օրենքի գերակայության բարելավմանը: Այս բարեփոխումները կենսական նշանակություն ունեն հետագա համախմբման եւ կայունության, բարձրորակ հանրային ծառայությունների, ինչպես նաև մրցունակության բարձրացման եւ տնտեսական զարգացման համար:

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոնֆերանսի պաշտոնական բացման արարողությունը:

Դեկտեմբերի 14-ին պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով: Ելույթի ընթացքում ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով համագործակցության ուղղությունների ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում