«Լիդիան Արմենիա»-ում աշխատանք է ստացել 800 վայոցձորցի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա»-ն Վայոց ձորի մարզում ստեղծել է հարյուրավոր աշխատատեղեր, կատարել սոցիալական ներդրումներ տարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

«Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը սկսելուց ի վեր 800 վայոցձորցիներ աշխատում են ընկերությունում: Շատ աշխատատեղեր են ստեղծվել մարզում: Ընկերությունն աշխատում է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ պահելով բնապահպանական նորմերը»,-ասաց Սարգսյանն ու որպես մարզպետ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց:

Մարզպետի խոսքով՝ «Լիդիան Արմենիա»-ն մարզում տարբեր ոլորտներում ներդրումներ է կատարել: Կան նաև պլանավորած ծրագրեր, որոնք քննարկում են մարզի ղեկավարության հետ:

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ ներկայում Վայք քաղաքում ունեն կրթության զարգացման ծրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են: Այժմ վերանորոգում են Վայքի շախմատի դպրոցը, որը կբացվի մոտակա օրերս:

Ընկերությունը ստեղծել է 1350-ից ավելի աշխատատեղեր: Վայքի շրջակա համայնքներում հնարավոր բոլոր աշխատատեղերն արդեն սպառել են: Այս տարի իրականացրել են 250 000 դոլարի ծրագրեր:

«Լիդիան Արմենիան»հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2005 թ.-ին, իր առաջնային ծրագիրը Ամուլսարի ոսկու հանքն է: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում: Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006թ.-ից սկսած: 2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:Այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունը ընթացքում է:

Հայերեն

Թրամփը խոստացել է այս գիշեր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/06/26

Ասիական ինդեքսներ - 11/06/26

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի հայտարարություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին